Հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

Հունվարի 29-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Գարեգին Կ.-ին, որը 2016 թ. հունվարի 27-ից հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի (Յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։