Քարերը, որոնք շատ մաշված չեն, նույնությամբ դրվելու են իրենց տեղը․ խոսնակը՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից համալիրի վերանորոգման մասին

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է քաղաքապետարանի ծրագրով: Բառացիորեն նույն նյութով, նույն ձեւով ու ծավալներով վերականգնվում է, ընդ որում, աշխատանքներին մասնակցում է համահեղինակ ճարտարապետը։

Վերանորոգման կարիքն առաջացել է ոչ միայն արտաքին մաշվածության բերումով, այլեւ «անտեսանելի» խնդիրների, ինժեներական էլեմենտների վերականգնման, ջրամեկուսման անհրաժեշտությամբ:

Քարերը, որոնք շատ մաշված չեն, նույնությամբ դրվելու են իրենց տեղը, մաշված քարերը նույն կարմիր տուֆով են փոխարինվելու, տարածքի սիզամարգերը վերջապես հնարավորություն կունենան ոռոգվելու: Նորմալ կանաչ հանրային տարածք ենք ստանալու եւ վերականգնված պատմաճարտարապետական միջավայր»։