Երևանում նշվել է Հնդկաստանի Անկախության 74-րդ ամյակը

Հնդկաստանի Անկախության 74-րդ ամյակը նշվեց Երևանում (Հայաստանում) Հնդկաստանի դեսպանության կողմից՝ 2020 թվականի օգոստոսի 15-ին:

ՀՀ-ում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Կ. Դ. Դեվալը ծածանեց ազգային դրոշը օգոստոսի 15-ի առավոտյան հնդիկ և հայ մեծաթիվ հյուրերի ներկայությամբ:

Այդ առիթով դեսպանն ընթերցեց Անկախության 74-րդ օրվա նախօրեին հղված Հնդկաստանի Նախագահ Պրն. Ռամ Նաթ Կովինդի՝ ազգին ուղղված ուղերձը:

Դեսպանը ողջույնի խոսքով դիմեց բոլոր ներկաներին և շնորհավորեց Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ: Հյուրերի թվում էին նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Ն. Գ.  Պրն. Արմեն Մարտիրոսյանը և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, պրն. Արթուր Օհանյանը: Տոնի առիթով մշակութային ծրագիր ներկայացրեցին նաև տեղի հայ արտիստները՝ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, Իջևանի Գալիք քոլեջի ուսանողները և ԵՊԲՀ ուսանողները: Դեսպան Կ. Դ. Դեվալը արտիստներին հանձնեց  նվերներ:

Հաշվի առնելով Կորոնայով պայմանավորված իրավիճակը Հայաստանում, ձեռնարկվել են նախազգուշական միջոցներ բոլոր հյուրերի սոցիալական հեռավորության և պատշաճ հիգիենայի պահպանման համար:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։