Հուսանք՝ Հայաստանի մարդկային ռեսուրսի զարգացմանն ուղղված ծրագրերը ոգևորիչ կլինեն Սփյուռքի մեր հայրենակիցների համար. Աննա Հակոբյան

Երեկ Ժնևի հայ համայնքի մեր սիրելի հայրենակիցներին ներկայացրինք «Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագրերը՝ ակնկալելով նրանց աջակցությունը դրանց իրականացման գործում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Հուսանք՝ Հայաստանի մարդկային ռեսուրսի զարգացմանն ու ՀՀ քաղաքացիների կրթության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերը ոգևորիչ կլինեն Սփյուռքի մեր հայրենակիցների համար և իրենց բարեգործական ծրագրերում առաջնահերթություն կստանան»,- գրել է Աննա Հակոբյանը՝ հրապարակելով լուսանկարներ հանդիպումից: