«Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին վիրավորական գնահատականները». ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է քննարկումների մեծ առիթ հանդիսացած երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցին։ Թաթոյանի գրառումը եւ հարցազրույցի պատառիկը ներկայացնում ենք ստորեւ։

«Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին այսպիսի վիրավորական գնահատականները և այն էլ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից։

Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ։ Սա չի կարող ընդունելի լինել։

Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»։