Մեր երկրի ցավերից մեկն էլ այսպիսի անօրակարգ ու անբովանդակ խորհրդարանական ընդիմությունն է. Գորգիսյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ազգային Ժողովում ընդիմադիր դաշտը զբաղեցնող քաղաքական ուժերը մերժել են վարչապետի հետ երկրի համար կարևոր անվտանգային հարցերը փակ ռեժիմով քննարկելու առաջարկը։Մեր երկրի ցավերից մեկն էլ այսպիսի անօրակարգ ու անբովանդակ խորհրդարանական ընդիմությունն է:Առաջին հայացքից փորձառու, պետական համակարգում աշխատած մարդիկ են, սակայն…

Մարդիկ այդպես էլ չհասկացան ինչի համար են Ազգային Ժողովում և ինչ են ուզում ընդհանրապես: Պատրաստ են ամեն օր խոսել երկրի անվտանգությունից, պահանջել հանդիպում վարչապետի հետ, բայց երբ պահը գալիս է բովանդակային խոսակցության, վախենում են: Վախենում են, որովհետև գիտելիքը ենթադրում է պատասխանատվություն:

Վախենում են իմանալ իրողություններ, որից հետո միգուցե իրենց բոցաշունչ անբովանդակ ելույթները նույնիսկ իրենց համար լինեն անհասկանալի: Այսպես ձեռնտու է՝ իրենք ոչ խնդրից են տեղյակ, ոչ էլ լուծում են կարող առաջարկրել:Այսպես էլ մեր երկինը մնացել է երկու քարի արանքում՝ ապիկար իշխանության ու անբովանդակ ընդիմության:

ԱԺ-ում հավաքվածներն այդպես էլ չհասկացան, որ շոուներից ու հայհոյանքից բացի բովանդակության կարիք կա: Չհասկացան, որ երկրի արաջ ծառացած խնդիրները օր օրի ավելի են բարդանում ու լուծումները դեռ երեկ էր պետք գտնել:Այդպես էլ չսովորեցին պետության շահը սեփական ու խմբային շահերից ու ամբիցիաներից վեր դասել:Այս ամենի ֆոնին, մնում է ուղղակի մեզ բոլորիս համբերություն ու միմյանց լսելու կարողություն մաղթել»: