Բառերի կարեւորության մասին.Արամ Աբրահամյան

Բառերի կարեւորության մասին.Արամ Աբրահամյան
Բառերի կարեւորության մասին.Արամ Աբրահամյան

Նաիրի Հունանյանը, կատարելով իր ահաբեկչությունը, արտասանում էր այն բառերը, որոնք դրանից առաջ եւ դրանից հետո կրկնում են բոլոր ընդդիմադիրները, իսկ նրանց հետեւից նաեւ՝ կյանքից դժգոհ քաղաքացիները՝ «ժողովրդի արյունը ծծեցիք», «ձեր պատճառով ընտրություններ չեն եղել» եւ այլն: Բառերին իրականում պետք չէ թեթեւ մոտենալ` դրանք կոդեր են, որոնց միջոցով մտքի կարծրատիպեր են ստեղծվում: Շարունակում եմ պնդել, որ նույն Նաիրի Հունանյանի վրա աշխատել են խիստ  պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք, օգտագործելով  գլխավոր դերակատարի անսահման ինքնասիրահարվածությունը, «ծրագրավորեցին» նրան հանցագործություն՝ համոզեցին նրան, որ այդպիսով նա «ազգ է փրկելու»: Ընդ որում, այդ աշխատանքը կատարվել է այնպես, որ ահաբեկիչների պարագլուխը, հնարավոր է, չէր էլ հասկանում, որ իրեն «ծրագրավորում» են: Հիմա էլ կան բառեր, որոնք, այսպես թե այնպես, կողմնորոշում են մարդկանց: Օրինակ՝ իմ բարեկամ ազատամարտիկներից մեկը, ինձ թվում է, արդարացիորեն դժգոհում է՝ այսքան կռվեցինք, որ ազատագրված պետություն անունը դնենք Լեռնային Ղարաբաղի՞ Հանրապետություն, ինչո՞ւ ոչ՝ Արցախի Հանրապետություն: Հնացած, օտարալեզու տոպոնիմի բացառումը ինչ-որ բան փոխում է մտածողության մեջ: Մենք չենք ասում, չէ՞, Էրիվան (փափուկ «ն»-ով), Թիֆլիս կամ, ասենք, Օրջոնիկիձե. վերջին դեպքում ռուսները վերադարձրել են Վլադիկավկազ հպարտ անունը, որը բոլորին հիշեցնում է, թե ինչի տեր է կայսրությունը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/15/255037/