Արսեն Ջուլֆալակյանը` Աշխարհի չեմպիոն

Արսեն Ջուլֆալակյանը` Աշխարհի չեմպիոն
Արսեն Ջուլֆալակյանը` Աշխարհի չեմպիոն

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն (75 կգ) արդեն նաեւ Աշխարհի չեմպիոն է: Այս մասին տեղեկացնում է www.Mediamax.am-ը:   

Ըստ աղբյուրի, Տաշքենդում ընթացող Աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշը եզրափակչում հանդիպեց խորվաթ Նեվեն Ժուգաչին: Առաջին խաղափուլում նա հիանալի աշխատեց պարտերի վրա ու վաստակեց 4 միավոր: Այդ հաշիվը պահպանվեց նաեւ 2-րդ մրցափուլում ու Ջուլֆալակյանն առաջին անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն` փայլուն գոտեմարտեր անցկացնելով եւ հաղթանակ տանելով Էլվին Մուրսալիեւի (Ադրբեջան), Ֆլորիան Մարչիլի (Ավստրիա), Խուան Էսկոբարի (Մեքսիկա) ու Զուրաբ Դաթունաշվիլու (Վրաստան) նկատմամբ:

«Հայ ըմբիշը մի քանի անգամ շատ մոտ է եղել Աշխարհի առաջնության հաղթողի կոչումը նվաճելուն: 2010-ին Մոսկվայում կայացած առաջնությունում նա ոսկուց զրկվել էր կողմնակալ մրցավարության պատճառով, իսկ 2011-ին ու 2013-ին Ստամբուլում ու Բուդապեշտում կայացած առաջնությունների ժամանակ էլ կանգնել էր պատվոհարթակի 3-րդ աստիճանին: 2014-ին նրան վերջապես հաջողվել է տիրանալ այդ բաղձալի կոչմանն ու այդ նվաճմամբ հավասարվել իր հայրիկին՝ նաեւ Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանին»,-գրում է «Մեդիամաքսը»: