Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը

Մեկնարկել է Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը, որն այս անգամ անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիիում: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվելու հետևյալ թեմաներին՝

  • մարդու իրավունքների պաշտպանությանը,
  • արդարադատության ոլորտի թվայնացմանը,
  • քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներին: