Պտղունք գյուղում խոշոր հրդեհի հետևանքով բնակիչները տարհանվել են․ ԱԻՆ

Սեպտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրում բռնկված հրդեհը մարելու համար աշխատել է 8 մարտական հաշվարկ և լրացուցիչ տեխնիկա։ Այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։

Հրդեհը մարելուց հետո, նրա փոխանցմամբ, մինչև ուշ գիշեր փրկարարներն ու ոստիկանները տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի բնակիչների հետ աշխատել են։

Տներից դուրս է բերվել բնակիչների գույքը։ Բարեբախտաբար, գույքային ու մարդկային կորուստներ չկան։ Տները եղել են իրար կպած՝ ընդհանուր տանիքով, այդ պատճառով հրդեհն արագ է տարածվել։

Տեղում են եղել նաև ԱԻՆ նախարար Ֆ․ Ցոլակյանը, փրկարար ծառայության ողջ անձնակազմը, մարզային ղեկավարները։ Բնակիչները տարհանվել են։ Խնդիրը իրավասու մարմինների տիրույթում է։ Հրդեհի պատճառը պարզ կլինի Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննությոն վարչության ուսումնասիրությունից հետո։