«Հակահամաճարակային կանոններն աշխատում են․ սա պետք է մեզ ոգևորի»․ Մարիա Կարապետյան

ԱԺ պատգամավոր Մաիրա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հակահամաճարակային կանոններն աշխատում են։ Սա պետք է մեզ ոգևորի, որ դրանք ավելի լավ պահպանենք։

Համաճարակի դեմ պայքարի ցուցանիշներից մեկը ամեն օր կատարված թեստերի մեջ դրական ախտորոշված դեպքերի տոկոսն է։

Վերջին անգամ այս ցուցանիշը 30% եղել է հուլիսի 13-ին։ Դրանից հետո այն սկսել է նվազել այսպես․

Հուլիսի 14-ին՝ 21%
Հուլիսի 15-ին՝ 25%
Հուլիսի 16-ին՝ 26%
Հուլիսի 17-ին՝ 23%
Հուլիսի 18-ին՝ 25%
Հուլիսի 19-ին՝ 26%
Հուլիսի 20-ին՝ 25%
Հուլիսի 21-ին՝ 25%
Հուլիսի 22-ին՝ 24%
Հուլիսի 23-ին՝ 23%
Հուլիսի 24-ին՝ 21%
Հուլիսի 25-ին՝ 21%
Հուլիսի 26-ին՝ 23%
Հուլիսի 27-ին՝ 22%

Եվ այսօր՝ հուլիսի 28-ին արված թեստերի ընդամենը 17% է դրական ախտորոշում տվել»։