ՌԴ նախագահը աշխատում է Կրեմլում․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատում է Կրեմլում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահն աշխատում է Կրեմլում», – ասել Է Պեսկովը:

Ավելի վաղ, մի շարք տելեգրամյան ալիքներ գրել էին, թե իբր Պուտինը Մոսկվայից մեկնել է այլ տարածաշրջան: