Գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել կադրային բարեփոխումներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Դավիթ Աղաջանյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը փոխադրվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:

Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Աբգար Առաքելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:

Գագիկ Աղասյանն ազատվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից:

Լուսինե Ասլանյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի հաստիքին՝  2024 թվականի  հունվարի 9-ից:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Թագուհի Հարությունյանը փոխադրվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:

Շիրակի մարզի դատախազության դատախազ Հայկանուշ Ավալյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:

Աննա Մկրտչյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝  2024 թվականի  հունվարի 9-ից:

Ռոլանդ Գրիգորյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝  2024 թվականի  հունվարի 9-ից:

Սարգիս Պետրոսյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Լոռու մարզի դատախազության դատախազ Տարոն Մխիթարյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:

Մանե Սաֆարյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝  2024 թվականի  հունվարի 9-ից:

Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Շուշան Հոդաբաշյանը փոխադրվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին՝  2024 թվականի  հունվարի 9-ից:

Հայկուհի Մարտիկյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին՝  2024 թվականի  հունվարի 9-ից:

Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Ահարոն Սաֆարյանը փոխադրվել է նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Լիլիթ Նիկողոսյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:

Արարատի մարզի դատախազության դատախազ Աիդա Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:

Տիգրան Մուրադյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝  2024 թվականի  հունվարի 9-ից:

Խալուհի Մովսիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝  2024 թվականի  հունվարի 9-ից:

Արսեն Ավետիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝  2024 թվականի  հունվարի 9-ից:

Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Կարեն Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Վազգեն Աբրահամյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝  2024 թվականի  հունվարի 9-ից:

Դիանա Կյուրեղյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝  2024 թվականի  հունվարի 9-ից:

Սյունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Կարեն Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Յուրիկ Սրապիոնյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝  2024 թվականի  հունվարի 9-ից:

Գոհար Ղուկասյանը նշանակվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի թափուր հաստիքին` 2024 թվականի հունվարի 9-ից 2025 թվականի հունվարի 9-ը՝ ներառյալ:

Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Էդմոնդ Գրիգորյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝  2024 թվականի  հունվարի 9-ից:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Եսայի Աբովյանը փոխադրվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Լիանա Քոչարյանը փոխադրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից: