Հայաստանում սահմանին մոտ աշխատող իսպանացի լրագրողներին ադրբեջանական ուժերը սպառնացել են

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին աշխատելող իսպանացի լրագրողների խմբին ադրբեջանցի զինվորականները սպառնացել են։

«Իսպանացի լրագրողների թիմին ադրբեջանական զինված ուժերը մահվամբ են սպառնացել, երբ նրանք Ադրբեջանի հետ սահմանին մոտ՝ Գեղարքունիքի մարզում նկարահանումներ են իրականացրել»,- ասվում է կազմակերպության թվիթերյան միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է լրագրողների նկատմամբ այդ անընդունելի գործողությունը։  

Աղբյուր՝ Factor.am