Նախկին վարչապետի փեսան դարձել է ԵԽԽՎ-ում ՀՀ դեսպան

Նախկին վարչապետի փեսան դարձել է ԵԽԽՎ-ում ՀՀ դեսպան
Նախկին վարչապետի փեսան դարձել է ԵԽԽՎ-ում ՀՀ դեսպան

Ինչպես տեղեկացնում են նախագահական նստավայրից, Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին` նստավայրը Ստրասբուրգ:
Նշենք, որ Պապիկյանը ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի փեսան է: Հավելենք, որ ԵԽ-ում Հայաստանի նախկին մշտական ներկայացուցիչը` Զոհրաբ Մնացականյանը անցած շաբաթ նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ։

© Medialab.am