Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արցախի ՊԲ կողմից Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին։
Սակայն որպես ապացույց ներկայացրած լուսանկարում պատկերված է ոչ թե Տոչկա-Ու, այլ բոլորովին այլ հրթիռ։
Նմանատիպ լուսանկարները բազմաթիվ են համացանցում։
Պահպանում ենք տեղեկատվական հիգիենան. հավատում ենք բացառապես հայկական պաշտոնական աղբյուրներին։
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը։