«Հայաստանը գերիների փոխանակման առաջարկ ադրբեջանական կողմից չի ստացել». Բալայան. «Ազատություն»

«Հայաստանը գերիների փոխանակման առաջարկ ադրբեջանական կողմից չի ստացել». Բալայան. «Ազատություն»
«Հայաստանը գերիների փոխանակման առաջարկ ադրբեջանական կողմից չի ստացել». Բալայան. «Ազատություն»

Հայաստանը գերիների փոխանակման առաջարկ ադրբեջանական կողմից չի ստացել: Այդ մասին «Ազատության» փոխանցմամբ, այսօր կառավարության նիստից հետո «հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Ըստ «Ինտերֆաքս»-ի, Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը երեկ կրկին պնդել է, թե դեռ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմից հետո, դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և առաջարկել փոխանակել գերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Բալայանը դա սուտ է որակել։

«Ես կարող եմ ասել, որ դա բացարձակ սուտ է, մինչև այսօր իմ դուրս գալը Պաշտպանության նախարարությունից՝ մոտավորապես 10։20 րոպեն, նման առաջարկ Պաշտպանության նախարարությունը չի ստացել: Նման առաջարկները, ընդունված կարգի համաձայն` իրավակիրառական պրակտիկայով, մեզ գալիս են հիմնականում Կարմիր Խաչի խողովակներով: Ես ընդհանրապես չեմ կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը գնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ռազմագերիներ գոյություն չունեն՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախի Հանրապետությունում», – ասել է Բալայանը։