Դոլարի արժեզրկման կամ դրամի արժևորման հիմնական պատճառը. Գևորգ Պապոյան

«Դոլարի արժեզրկման կամ դրամի արժևորման հիմնական պատճառը.

2020թ. հունվար-մայիսին բանկերի միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերություն) կազմել է 149 մլն դոլար:

2021թ. հունվար-մայիսին բանկերի միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 281.5 մլն դոլար:

2022թ. հունվար-մայիսին բանկերի միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 612.4 մլն դոլար:

Այսինքն ՀՀ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում 2020թ. համեմատ ավելացել է 4.1 անգամ, իսկ 2021թ. համեմատ՝ 2.2 անգամ»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյան