«Քինգ դե լյուքս»-ի վնասները հասնում են միլիոն դոլարի

«Քինգ դե լյուքս»-ի վնասները հասնում են միլիոն դոլարի
«Քինգ դե լյուքս»-ի վնասները հասնում են միլիոն դոլարի

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Քինգ դե լյուքս» եւ Երեւան-Չարենցավան-Երեւան երթուղին սպասարկող «Տրանսկոնֆորմ» ընկերությունների գործն ուղարկվել է տրանսպորտի եւ կապի նախարարություն:

Չնայած նրան, որ տնտեսվարողները գտնում էին, որ իրենց օրինական երթուղագծերին զուգահեռ աշխատող «Ծառուկյան» հիմնադրամի անվճար ավտոբուսների բարեգործությունը հակամրցակցային է, հանձնաժողովն ուսումնասիրել ու պարզել է, որ ինքն այդտեղ անելիք չունի, եւ որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կարգավորման դաշտում: Եվ մինչ այս 2 ընկերությունների դիմումները գերատեսչությունից գերատեսչություն են «պաս» տալիս, տնտեսվարողներն օր օրի ֆինանսական հսկայական վնասներ են կրում: Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանն ասաց, որ չնայած իրենք շարունակում են վնասներով աշխատել, սակայն ավտոբուսները երթուղի են դուրս գալիս, վարորդներն էլ աշխատավարձ ու վառելիքի գումարներ են ստանում: Վարկերի տակ ճռռացող այս երկու ընկերությունները հիմա էլ սպասում են տրանսպորտի եւ կապի նախարարության պատասխանին: Տնօրենի խոսքերով՝ առայժմ ձեռնպահ են մնալու գործադուլ անելուց, քանի որ չաշխատելով ե՛ւ պարտքերը կավելացնեն, ե՛ւ վարորդների 70-80 ընտանիքներ կմնան սոված: Նկատենք, որ «Քինգ դե լյուքս» ընկերությունը դեռեւս ԱԺ ընտրություններից առաջ էր դիմել տրանսպորտի եւ կապի նախարարություն, սակայն ոլորտի պատասխանատուները տնտեսվարողի դիմումը թողել են անպատասխան: «Քինգ դե լյուքս»-ն իր դիմումը թարմացրել է տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանի օրոք, եւ նախարարն ի պաշտոնե վստահեցրել էր, որ անպայման կզբաղվի այդ հարցով: Նախարարությունը ընկերության դիմումը ստացել է մոտ երեք շաբաթ առաջ: «Քինգ դե լյուքս»-ն իր դիմումում մանրամասն բացատրել է, թե բարեգործության արդյունքում ինչ ծավալի վնասներ է կրում, եւ այժմ վարկերի տակ գտնվող բիզնեսը տապալման եզրին է, ուստի ամեն մի օրն էլ տնտեսվարողի համար կարեւոր է:Կարդալ ավելին