Չպատաստված քաղաքացիները շարունակելու են հոգալ երկու շաբաթը մեկ անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնելու ծախսերը․ FIP.am

Փաստերի ստուգման հարթակից հայտնում են․

«Arm2news.info կայքի` «Պետությունը իր վրա կվերցնի ամսվա կտրվածքով երկու անգամ կատարվող թեստավորման ծախսերը» վերնագրով հրապարակումն ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում։ Հրապարակման վերնագիրը, սակայն, որևէ կապ չունի նյութի բովանդակության և իրականության հետ։

Չպատաստված քաղաքացիները շարունակելու են հոգալ երկու շաբաթը մեկ անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնելու ծախսերը։ Իսկ սունկ կայքը բուն նյութում ներառել է Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանի առաջարկը՝ չպատվաստված քաղաքացիների՝ կորոնավիրուսային հիվանդության բուժումը վճարովի դարձնելու վերաբերյալ»։