Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է`երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մասնագետների հավաստմամբ’ նրանց առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում: Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել:

Հիշեցնենք, որ առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի: