Ծննդաբերություն արտակարգ պայմաններում․ Այնթապում կինը ծննդաբերել է տանը

Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները Այնթապ գյուղում ստիպված են եղել ծնունդն ընդունել հղի կնոջ տանը։

«Արտակարգ դեպք
Արտակարգ պայմաններում:
Ճանաչեք մեր բժիշկներին…

05.05.2020 լուսադեմին, Մասիսի Բժշկական Կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն,տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ, այլ` արտակարգ․ կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում:

Շտապօգնության բժիշկ` Աշոտ Առաքելյանը, բուժքույր` Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը:

Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս Բժիշկը `Դավիթը Գալստյան, ով մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է:

Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել է ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:

Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար:
Այս ամենը խոսում է` բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին:
Շնորհակալ ենք մեր բժիշկներին իրենց երդմանը հավատարիմ լինելու համար:
Դուք արժանի եք սպիտակ խալաթը կրողի կոչմանը…
Կեցցե´ք…», -նշված է Մասիսի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=539779489915096&id=148348179058231