ՍԱՏՄ-ն կասեցնում է սննդի շուկայի կարգազանց օպերատորների աշխատանքը. ստուգայցերը շարունակվում են

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում, այսօր՝ 07.07.2020թ, ստուգայցեր և կրկնայցեր է իրականացրել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: ՍԱՏՄ տեսուչների վերահսկողության տիրույթում հայտնված սննդամթերքի իրացման, արտադրության կամ հանրային սննդի որևէ կազմակերպությունում խախտում չի հայտնաբերվել:

Մշտադիտարկումներ անցկացվել են հանրապետության ողջ տարածքում:

ՍԱՏՄ տեսուչներն այսօր 24 ժամով կասեցրել են հինգ տասնյակից ավելի օբյեկտների գործունեությունը մարզերում: Մի քանի տնտեսավարողների աշխատանքը դադարեցվել է 48 ժամով:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի գործողությունների արդյունքը փաստում է, որ սննդի շղթայում գործող բիզնեսը պատասխանատվությամբ է մոտենում Կորոնավարակի (Covid 19) դեմ պայքարին. խախտումները պակասում են:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։