Factor.am-ի տեղեկություններով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անձնագիրը ՀՔԾ-ն վերադարձրել է նրան։
ՀՔԾ-ն նախկին բարձրաստիճան պաշտոնյայի անձնագիրը վերադարձրել է այն բանից հետո, երբ դատարանը գտել է, որ Աբրահամյանից անձնագիրը վերցնելը եղել է ոչ իրավաչափ։
Հովիկ Աբրահամյանը մեր զանգերին չպատասխանեց։ ՀՔԾ-ից ևս չհաջողվեց տեղեկություն ստանալ։ Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի սեպտեմբերի 28-ին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «մի խումբ դիմակավորներ գնացել են իր տուն և վերցրել իր անձնագիրը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: