Մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 1-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով.

• Իսաբեկյան – Դուրյան

• Արտաշիսյան – Հովսեփյան

• Դավիթ Բեկ – Գաջեգործներ: