Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 20,75%-ը

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 20.75 տոկոսը։

Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող  1112396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 230 814 քաղաքացի։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։