COVID-19. Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում և դրա դեմ պայքարի ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համավարակով պայմանավորված գլոբալ իրավիճակի շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ստեղծված իրավիճակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործունեությունը: Կողմերը քննարկել են նաև ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև համագործակցության հարցերը և անդրադարձել դրանց ընդլայնման հեռանկարներին: