Սերժ Սարգսյանը սխալվում է․ ապրիլյանի ժամանակ ադրբեջանական ԱԹՍ-ն Ստեփանակերտ հասել էր․ Fip.am

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 2016 թ. ապրիլյան գործողությունների ժամանակ Ադրբեջանի թռչող սարքերը Ստեփանակերտ չեն հասել։ 

«Ոչ, որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել, այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերն առավելագույնը եղել են առաջին գծից 10-11 կմ հեռավորության վրա»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։ 

Մինչդեռ 2016 թ. ապրիլի 8-ին ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել էր, որ ապրիլի 7-ի ուշ երեկոյան Ադրբեջանի անօդաչու թռչող սարք է հայտնվել Ստեփանակերտի տարածքում այն ժամանակ, երբ ԵԱՀԿ համանախագահները հանդիպում էին ունենում ԼՂՀ նախագահի հետ։

Ավելին, թռչող սարքը Ստեփանակերտի երկնքում տեսանկարահանել էր 1in.am-ը։

Պաշտպանության բանակն ավելի ուշ տեղեկացրել էր, որ թռչող սարքը ոչնչացվել է՝ տրամադրելով լուսանկարներ։ 

Անի Ավետիսյան

Fip.am