Բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերում «Իմ քայլը» հիմնադրամին, որը կծախսվի բացառապես ի շահ մեր պետության և ժողովրդի․ Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«PMA Venture Capital» խմբի հիմնադիր, Մեծ հայրենասեր եւ բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերում իմ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին։

Եթե ասեմ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, կնշանակի ոչինչ չասացի։ Ուզում եմ պարզապես վստահեցնել, որ այդ գումարն ամբողջությամբ՝ միանվագ ճանապարհով (կախված պատերազմական իրավիճակի հետագա ընթացքից) կամ դրա յուրաքանչյուր ցենտը՝ երկարաժամկետ կտրվածքով, կծախսվի բացառապես ի շահ մեր պետության եւ ժողովրդի։

Եվ ես հաշվետու եմ ծախսված ամեն լումայի համար։

Հ.Գ. Մեծանուն բարերարը հուլիսյան մարտերի օրերին էլ 250 հազար դոլար էր փոխանցել մեզ՝ «զինվորների համար»։ Այդ գումարը կուղղվի զինվորների վերականգնողական բուժմանը։

#ENG ⬇️«PMA Venture Capital» խմբի հիմնադիր, Մեծ հայրենասեր եւ բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերում իմ…

Posted by Anna Hakobyan on Tuesday, September 29, 2020