Սուբսիդավորումից օգտվելու հնարավորություն են ստացել նաև ինտենսիվ այգուն կից ջրավազան կառուցողները․ տեսանյութ

2019 թվականից պետությունը խրախուսում է նորագույն տեխնոլոգիաներով այգեգործությունը աջակցության 2 գործիքով՝ վարկերի տոկոսագումարների սուբսիդավորում և ծախսերի մասնակի փոխհատուցում։

Այդ մասին հայտնում են կառավարությունից։

Տարեցտարի ինտենսիվ հեկտարներն ավելանում են, ինչը խոսում է ծրագրի գրավչության մասին. այս տարի արդեն 400 հա ինտենսիվ այգի հիմնելու հայտ է ստացվել։Էկոնոմիկայի նախարարությունը մշտական կապի մեջ է ներդրողների հետ, և նրանց առաջարկների հիման վրա վերջերս բարելավվել են ծրագրի պայմանները՝ 1 հետկարի վրա ծախսերի շեմն է փոխվել, սուբսիդավորումից օգտվելու հնարավորություն են ստացել նաև ինտենսիվ այգուն կից ջրավազան կառուցողները։