Ծառայության եմ գնում ամենայն պատասխանատվությամբ, ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը․ Հայկ Խանումյան

Արցախում նորանշանակ նախարար Հայկ Խանումյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 «Սիրելինե՛ր, Այսօր նշանակվել եմ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Այս նախարարության ուսերին է Արցախի հետպատերազմյան վերականգնման բեռի զգալի մասը։

Ծառայության եմ գնում ամենայն պատասխանատվությամբ, ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը»։