Թուրքիայում հեղեղների պատճառով զոհվել է 6, անհետ կորել է 10 մարդ

Թուրքիայի Գիրեսուն նահանգի Դերելի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով 6 մարդ է մահացել, իսկ 10 մարդ համարվում է անհետ կորած։

Օգոստոսի 23-ին գրանցված տեղումների հետևանքով Աքսու գետը վարարել է, Գիրեսուն-Սիվաս ավտոմոբիլային ճանապարհը փակվել է երթևեկության համար։

Մանրամասները՝ ermenihaber կայքում։