Իրանի քաղաքացու վարած մեքենան Լիճք-Տաշտուն ավտոճանապարհին կողաշրջվել է

Հեղինակ MediaLab

Օգոստոսի 7-ին, ժամը 19:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ  Լիճք-Տաշտուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Կապան հատվածի 30-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Իսա Սուկդանի Ակդա, ծնված 1956 թ․, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: