Լուսագյուղի գերեզմանատանը քաղաքացին կախվել է

Նոյեմբերի 18-ին, ժամը 22:11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղի գերեզմանատանը քաղաքացին կախվել է։ Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գերեզմանատան տարածքում ծառից կախված է եղել Անդրանիկ Ա․-ն (ծնված 1958 թ.)։

Փրկարարները դին իջեցրել են ծառից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: