Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեց «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեց «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեց «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին

այոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին, որը բացվել է «Նոր Մանեժ» Մոսկվայի պետական ցուցասրահում:  Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդերլանդների, Սերբիայի, Ուկրաինայի տասնյակ թանգարաններ և արխիվներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեցին ցուցադրության կազմակերպմանը:  Ցուցադրությունը կազմակերպվել է ինտերակտիվ ձևաչափով` թվային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ: Ցուցադրության առաջին այցելուներից […]

այոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին, որը բացվել է «Նոր Մանեժ» Մոսկվայի պետական ցուցասրահում: 

Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդերլանդների, Սերբիայի, Ուկրաինայի տասնյակ թանգարաններ և արխիվներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեցին ցուցադրության կազմակերպմանը: 

Ցուցադրությունը կազմակերպվել է ինտերակտիվ ձևաչափով` թվային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ: Ցուցադրության առաջին այցելուներից է դարձել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: 

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով սպանվել է 75 միլիոն մարդ, փլուզվել չորս խոշոր համաշխարհային կասրություններ` Ավտրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական և Բրիտանական: 

Ցուցատախտակներից մեկը նվիրված է 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմությանը: 

Ցուցադրության մեջ ներառված են Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի կողմից տրամադրված լուսանկարներ, որոնք վկայում են մի ամբողջ ժողովրդի նկատմամբ իրականացված ամենավայրագ հանցագործությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: 

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՀՑԹԻ-ն Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպեց «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» խորագրով միջազգային գիտաժողով:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ