Ձերբակալվել է երեկ հայրենադարձված գերիներից մեկը, նրան մեղադրանք է առաջադրվել․ Ազատություն

Նոյեմբերի 16-ին գերեվարված, ապա դեկտեմբերի 29-ին հայրենադարձված ռազմագերիներից Արման Խաչատրյանը ձերբակալվել է, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ըստ Քննչական կոմիտեի, նրան մեղադրանք է առաջադրվել մարտական ծառայության կանոնները խախտելու համար:

Նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում գերեվարված, ապա հայրենադարձված արդեն վեցերորդ զինվորականին է մեղադրանք առաջադրվում։