«Նրան անմարդկային պայմաններում են պահում». ըստ Շանթ Հարությունյանի փաստաբանի, նա դադարեցրել է հացադուլը

«Նրան անմարդկային պայմաններում են պահում». ըստ Շանթ Հարությունյանի փաստաբանի, նա դադարեցրել է հացադուլը
«Նրան անմարդկային պայմաններում են պահում». ըստ Շանթ Հարությունյանի փաստաբանի, նա դադարեցրել է հացադուլը

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը, ով «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 24-ից հացադուլ էր հայտարարել, այսօր առավոտյան դադարեցրել է հացադուլը: 

Հիշեցնենք, որ երեկ Շանթ Հարությունյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, և նա տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ դատապարտյալների հիվանդնացում առավոտյան տեսակցել է Շանթ Հարությունյանին, նրա առողջական վիճակը շատ վատ է:

Հացադուլից դուրս գալուց հետո Շանթ Հարությունյանին դիետիկ սնունդ չեն առաջարկել, ձու է կերել, ինչից հետո ուշաթափվել է: Փաստաբանը մեկ ժամ սպասել է, մինչև բժշկական միջամտություններն ավարտվեն և տեսակցի իր պաշտպանյալին:

«Նրան անմարդկային պայմաններում են տեղափոխել, դատապարտյալների հիվանդանոցում անմարդկային պայմաններում են պահում, իրեն մեկուսացված են պահում, վատ պայմաններում, ջեռուցում չկա»,- նշեց Ինեսա Պետրոսյանը:

Չնայած սրան, Շանթ Հարությունյանը փաստաբանին խնդրել է, որ իր ազատության համար պայքարողներին փախանցի հետևյալ՝ անկոտրում եղեք, խիզախ:

Վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավար Տոնոյանը երեկ Ինտեսա Պետրոսյանին բանավոր տեղեկացրել է, որ դատահոգաբուժական փորձաքննության համաձայն՝ Շանթ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել:  

Շանթ Հարությունյանի տեսակցությունների արգելքը դեռևս չի վերացել, փաստաբանը տեղյակ էլ չէ, թե երբ կվերանա:

Շանթ Հարությունյանը, ով նախորդ տարվա աշնանը «Ես սկսում եմ հեղափոխություն» բավանդակությամբ պաստառով նստացույց էր սկսել Ազատության հրապարակում, ձերբակալվել էր նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով, երբ դեպի նախագահական նստավար երթի ժամանակ ոստիկանների և նրա կողմնակիցների միջև բախումներ էին տեղի ունեցել:  

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական Օրենսգրքի 316 հոդվածքով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Այն ոստիկանը, որի նկատմամբ Շանթ Հարությունյանը բռնություն է գործադրել այդ օրը, քաղաքացիական հագուստով է եղել, հետևաբար փաստաբանի խոսքով՝ այստեղ հանցակազմի բացակայություն կա: Ինեսա Պետրոսյանը նշեց, որ Շանթ Հարությունյանը չէր կարիող իմանալ, որ քաղացիական հագուստով անձը ոստիկան է:

Հիշեցնենք, որ երեկ պատասխանելով լրագրողների հարցերին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մասնավորապես նշել է, թե «ցանկացած անձ, այդ թվում Շանթ Հարությունյանը, իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվում, եթե համապատասխանաբար դատարանը ճանաչեց նրան մեղավոր այդ արարքի համար»:

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ Շանթ Հարությունյանի  շուրջ ծավալվող իրադարձությունները որակել է որպես քաղաքական հաշվեհարդար:

«Իսկ ինչու՞ դատախազը միտքը այսպես չի ձեւակերպում՝ ցանկացած կալանավորված անձ, այդ թվում Շանթ Հարությունյանը, պիտի ազատ արձակվի, եթե դատարանում սահմանված կարգով նրա մեղավորությունը չհաստատվի:

Այսպես ասաց «ցանկացած անձերի» հետ կապված գործերում դատախազը հղում է անում խամաճիկային դատարանի վրա, իսկ օրինակ Սյունիքի նախկին մարզպետի հետ կապված գործը կարճում է անձամբ, դատարաններին փայ չթողնելով:

Այս ֆոնին հարկ եմ համարում ընդգծել՝ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ կիրառվող տեսակցությունների եւ նամակագրության արգելքը համարում եմ քաղաքական հաշվեհարդար:

Երեկ այցելել եմ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Շանթին տեսել եմ, բայց նրա հետ շփվելու հնարավորություն ինձ չի տրվել: Շանթ Հարությունյանը հյուծված էր եւ հաստատակամ»,-գրառում կատարելով նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:00-ին, ՀՀ քաղաքացիներն ու իրավապաշտպաններն ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա ընկերների  Ազատության հրապարակից նախատեսում են երթ անցկացնել:

© Medialab.am