Աբովյանում տղամարդը կրակել է նախկին կնոջ վրա․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 16-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Կոտայքի բաժին անհափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 44 շենքում կրակոցներ են հնչել։

Պարզվել է, որ այդ օրը ժամը 16։30-ի սահմաններում նշված շենքի 3-րդ հարկի մուտքում նույն միկրոշրջանի բնակիչ՝ 43-ամյա Վազգեն Միքայելյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ատրճանակով կրակել է նույն միկրոշրջանի բնակիչ՝ 39-ամյա Լյուդմիլա Ա-ի ուղղությամբ։

Վերջինս ձախ ոտքի ազդրի հատվածում վնասվածք է ստացել։ Նշվում է, որ Վազգեն Մ-ն և Լյուդմիլա Ա-ն նախկին ամուսիններ են։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։