Սիսիանի համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

 Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել Արթուր Սարգսյանը, ով «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Էմին Խաչատրյանը:

«Տեղեկացնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ցանկանալով զբաղվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններից բխող գործունեությամբ, 2021թ. օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանուն ներկայացրել է Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում«,- գրել է Խաչատրյանը: