Նիկոլ Փաշինյանը այցելել է Արագածոտնի մարզ՝ համայնքային այցերի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արագածոտնի մարզ՝ համայնքային այցերի: Այդ մասին տեղեկացնում է Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Նրա փոխանցմամբ, նախատեսված են հանդիպում-քննարկումներ մարզի բնակիչների հետ:

«Վարչապետը նաեւ հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին եւ կհանդիպի արցախյան պատերազմում իրենց կյանքը հայրենիքի համար զոհած մեր զինվորների հարազատներին», -նշել է խոսնակը: