«Վեկտոր»-ը նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման ամսաթիվը

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը, որը մշակվել Է «Վեկտոր» կենտրոնի կողմից, պլանավորում են գրանցել հաջորդ շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կենտրոնի ղեկավար Ռինատ Մակսյուտովը:

«ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի գրանցման պլանավորված ամսաթիվը 2020 թվականի հոկտեմբերի 15-ն Է»,-ճշտել Է նա ստոպկորոնավիրուս.ռֆ պորտալին տված հարցազրույցում:

Պատրաստուկն առաջինը կստանան հետգրանցումային կլինիկական փորձարկումների մասնակիցները:

«Նաեւ կանցկացնեն հետգրանցումային կլինիկական հետազոտություններ, որին կմասնակցեն 60-ից բարձր տարիքի 150 կամավորներ»,-նշել Է Մաքսյուտովը:

«ԷպիՎակԿորոնա»-ն կդառնա COVID-19-ի դեմ երկրորդ գրանցված պատվաստանյութը, առաջինը եղել Է «Սպուտնիկ V»-ն, որն ստեղծվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Բացի այդ, կլինիկական թեստեր Է անցնում Չումակովի ինստիտուտի կողմից մշակված պատվաստանյութը: Ռուսաստանը վարակվածների թվով չորրորդ հորիզոնականում Է: Վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերել են ռեկորդային թվով՝ 12 հազար 126 նոր դեպքեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: