Արցախում կյանքից զրկված ոստիկանների հոգեհանգիստը տեղի կունենա Ստեփանակերտի Սբ․ Հակոբ եկեղեցում

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկասցնում են, որ մարտի 5-ին Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման ժամանակ անմահացած ոստիկանների՝ Արմեն Բաբայանի, Դավիթ Դանիելյանի և Արարատ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին ժամը 17:00-ին՝ Ստեփանակերտի Սբ․ Հակոբ եկեղեցում:


Արմեն Բաբայանի և Դավիթ Դանիելյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 7-ին Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոնում, Արարատ Գասպարյանի հուղարկավորությունը՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում: