«Ցավում եմ, որ որոշ ուժեր գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության». Արարատ Միրզոյան

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ ԸՕ-ի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական և առաջադիմական էին և շահավետ էին առաջին հերթին հենց ո՛չ առաջատար, ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար»։

Նման գրառում է կատարել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի երեկվա քվեարկությանը:

Միրզոյանը նշել է, որ ցավում է, որ որոշ ուժեր սա «չհասկացան և գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ դառնալով մեր երկրի զարգացման խոչընդոտ և հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց, թույլ տվեք ասել, անիմաստ տվայտանքի գերին»։

«Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժին, ապա մենք բազմիցս ասել ենք, որ ՔՊ-ն և «Իմ քայլը» դաշինքը պատրաստ են ընտրություններին թե՛ առաջարկվող, թե՛ գործող օրենքով»,- գրել է Միրզոյանը։