Փոշու պարունակությունը Երևանի կենտրոնում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը նոերկայացրել է Երեւանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 25-ից մարտի 3-ը ընկած հատվածում:

«- Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, Նոր Նորքում փետրվարի 28-ին եւ մարտի 2-ին, Շենգավիթում՝ մարտի 2-ին:

– Ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան փետրվարի 25-ին, 27-ին եւ 28-ին: Նոր Նորքում՝ փետրվարի 26-28-ին:

– Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»: