Բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշահամալիր

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նոյեմբերի 12-ին այցելել է Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը տեղեկացնում է, որ բարոնուհուն դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Բարոնուհին շրջայց է կատարել Հիշողության պուրակում և ջրել իր տնկած եղևնին: