«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն ու խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1- զոհերի հիշատակին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն ու համանուն խմբակցության պատգամավորներն այցելել են Մյասնիկյանի արձանին հարող խորհրդանշական վայր՝ հարգանքի տուրք մատուցելու մարտի 1-ի 10 անմեղ զոհերի հիշատակին։

Այս մասին տեղեկանում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության Ֆեյսբուքի էջից։