600 մլն դրամ՝ Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումներին․ երգելու է նաև «Սպիտակցի Հայկոն». Factor.am

ՀՀ կառավարությունը 600 մլն դրամի շրջանակում պատրաստվում է Հայաստանի Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի հայտարարած գնման մրցույթի հրավերից, որն ուղարկվել է նախնական փուլ անցած հինգ ընկերություններին։ «Հաշվի առնելով Անկախության տոնի նշանակությունը հայ ազգի համար, հատկապես՝ պատերազմից հետո, ինչպես նաև անկախության և պետականության գաղափարի վերարժևորման կարևորությունը, առաջարկում ենք կազմակերպել այնպիսի մասշտաբային միջոցառում, որը չի սահմանափակվի միայն համերգային մասով, այլ իր մեջ կներառի մեր մշակույթի և գիտության, պատմության և կյանքի բոլոր բնագավառներում ունեցած ձեռքբերումներն ու ապագային միտված ասելիքը: Միջոցառումը պետք է միտված լինի կյանքը` որպես մեծագույն արժեք և շարունակականություն պատկերելուն»,- 600 մլն դրամի գնման մրցույթ հայտարարելու գաղափարը գործադիր մարմինն այսպես է պարզաբանել:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։