ԱՄՆ-ը կփորձի կանխել Nord Stream 2-ի վերածումն աշխարհաքաղաքական զենքի.Ամերիկայի ձայն

Պետքարտուղարությունը խոստովանեց, որ նախագիծը դժվար թե հնարավոր լինի դադարեցնել՝ նշելով, որ Միացյալ Նահանգները ջանքեր կգործադրի կանխելու դրա բացասական հետևանքները

ԱՄՆ-ը խոստացավ ամեն ջանք գործադրել՝ կանխելու ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի աշխարհաքաղաքական զենքի վերածումը:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Վաշինգտոնը շարունակում է հետևել գործընթացներին և կանի հնարավոր ամեն ինչ պատժամիջոցների, դիվանագիտության և իր դաշնակիցների՝ Գերմանիայի, Ուկրաինայի, տարածաշրջանի այլ երկրների հետ շփումների միջոցով, որպեսզի այդ գազատարը չօգտագործվի որպես աշխարհաքաղաքական զենք:

Նա Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից դեպի Գերմանիա կառուցվող այս գազատարը որակեց «ռուսական աշխարհաքաղաքական նախագիծ», որը սպառնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը և խարխլում Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների և այլ գործընկերների անվտանգությունը:

Նա շեշտում է ՝ մեր նպատակն է շարունակում մնալ, որպեսզի բացառել Ռուսաստանի կողմից էներգակիրների օգտագործումը ընդդեմ Ուկրաինայի կամ տարածաշրջանի այլ երկրի:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ Կոնգրեսի անդամներին ասել է, որ դժվար կլինի դադարեցնել գազատարի կառուցման ծրագիրը, որն ավելի քան 90 տոկոսով ավարտված է:

Պետքարտուղարության խոսնակը դա ընդունեց, սակայն նշեց, որ ծրագրի բացասական ազդեցությունը կանխելու ուղղությամբ ջանքերը շարունակվում են: Նա կրկնեց, որ նպատակը գազատարի աշխրահքաղաքականացման բացառումն է, որը կարող է օգտագործվել ընդդեմ Ուկրաինայի ու այլ երկրների:

Խոսելով դրան հասնելու միջոցնեչի մասին՝ Փրայսը մատնանշեց պատժամիջոցները որպես ազդեցության գործիք, սակայն ոչ միակը:

Դիվանագիտությունը ևս մեկ կարևոր գործիք է, նշել է նա՝ շեշտելով, որ այն իր մեջ ներառում է նաև դիվանագիտական աշխատանքը դաշնակիցների, այդ թվում` Գերմանիայի հետ:

Ըստ Փրայսի, սա եղել և մնում է համակարգված քննարկման և դիվանագիտական աշխատանքի թեմա: Առաջիկա օրերին հատկապես, երբ երկրի նախագահը և պետքարտուղարը կլինեն Եվրոպայում:

Այս մասին տեղեկացնում է Ամերիակայի Ձայնը