«Նա հայտնել է, որ իր կամքն անկոտրում է»․ ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը

Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայտնում ենք, որ բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը:
Նա հայտնել է, որ իր կամքն անկոտրում է, գործն՝ արդար:
Պինդ մնացեք, սիրելի՛ վանաձորցիներ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Մ.Ա.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով։