Ֆրանսիայի Ազգային ժողովը լիագումար նիստում միաձայն ընդունել է Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակմանը կոչ անող բանաձևը։
Բանաձևը, որը ներկայացրել էր Լորան Վոքյեն և առաջադրվել էր «Ֆրանսիա–Հայաստան» բարեկամական խմբի կողմից, ընդունվել է 183 ձայնով՝ 183 ներկա պատգամավորների մասնակցությամբ։ Քվեարկությամբ Ֆրանսիան ևս մեկ անգամ վերահաստատել է իր աջակցությունը հայ ժողովրդի արդար պահանջներին՝ ընդգծելով, որ հարցը չի կարող լուծվել «ուժեղի իրավունքի» սկզբունքով։ Քննարկմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Լուի Բարոն, որը կառավարության անունից աջակցել է գերիների ազատ արձակման պահանջին:



















